Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք

25/6/2025 18:53

Շատ պարզ բան է կատարվում։ Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` Թուրքիա եւ խոստացել է կառուցել Միջին Միջանցքն, այսինքն Զանգեզուրի Միջանցքն, ըստ ադրբեջանական անվանման,- քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է գրել. «1. Դրա համար ստրատեգիական նշանակության օբյեկտները պետք է վերցնել ռուսական կապիտալից ու հանձնել նոր տերերին։ 2. Հայաստանն, ամբողջությամբ, դառնում է կոնսորցիում' փայատիրական ընկերություն, մինչեւ սուվերենության Դե Յուրե կորցնելը, թուրքական, բրիտանական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններով։ Դրա համար պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնել բոլոր հնարավոր խմբերին եւ ինտիտուտներին, որոնք կարող են խանգարել այդ ծրագրին։ Ադրբեջանցիներին պետք է բնակեցնել Հայաստանում, որպես երաշխիք, որ հետագայում հնարավոր չլինի իրավիճակը հետ շրջել։ Ա/ Ինչու հիմա Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ Իրանն իր վերքերն է բուժում։ Բ/ Ինչի է դա պետք իշխող խմբակին Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է»։