Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով

25/6/2025 18:56

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով. այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ՀՀ վարչապետ Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։ Սակայն, նա իրականում այդ մասին հայտարարել էր դեռ նախորդ նիստի ժամանակ»,- ասել է Ուշակովը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում հունիսի 27-ին։