Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը կքննվի 22:00-ին

25/6/2025 20:12

Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Նիստը` այսօր, Ավան նստավայրում 22:00-ին»,– գրել է փաստաբանը: Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից իրավապահները գործողություններ են իրականացրել Բագրատ Սրբազանի և նրա համակիրների տներում: Ավելի ուշ նա ձերբակալվել է և նրան կալանավորելու համար դատարան միջնորդություն է ներկայացվել: