16 անձի կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել

25/6/2025 20:42

16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից իրավապահները գործողություններ են իրականացրել Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների տներում: Ավելի ուշ նա ձերբակալվել է և նրան կալանավորելու համար դատարան միջնորդություն է ներկայացվել: