Մարտունիում 2 երկրաշարժ է գրանցվել

25/6/2025 23:14

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է Փրկարար Ծառայությունը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։ Ժամը 22։12-ին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։