Շնորհավորում եմ սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ

26/6/2025 15:38

Իրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ: Այս մասին ասվում է նրա X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։ «Շնորհավորում եմ սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ»,-գրել է նա: Այս հայտարարությունն Իրանի գերագույն առաջնորդի առաջին հայտարարությունն է Իսրայելի հետ հակամարտության ավարտից և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո: