Թուրքական կողմը հանրային բավական դրական ազդակներ է տվել Հայաստանին և Ադրբեջանին
26/6/2025 15:39

Աշխարհում կան հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքներ։ Դրանցից յուրաքանչյուրում Հայաստանը պատրաստ է կնքել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը, մեզ համար առաջնային է փաստաթղթի կնքման գործընթացը, լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Թուրքական կողմը, առնվազն վերջին մեկ տարում, հանրային բավական դրական ազդակներ է տվել է Հայաստանին և Ադրբեջանին, որ իրենք շահագրգռված են, որ 2 կողմի հարաբերությունները կարգավորվեն և համապատասխան փաստաթուղթը կնքվի», - նշել է նա։