Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

26/6/2025 18:07

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Քրեական վարույթը հարուցվել է «Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»: Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։