Միքայել Սրբազանի բնակության հասցեում քննչական գործողություններ են կատարվել

27/6/2025 11:52

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են քննչական և վարութային գործողություններ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: Քննչական գործողություններից հետո տեսանյութով ցուցադրվել է, թե ինչ են փնտրել Միքայել Սրբազանի կեցավայրում։ Տեսանյութից պարզ է դառնում, որ Սրբազանի նոթբուքն են տարել, քրքրել են թղթերը, դռներից մեկն են ջարդել։