Սկսել են խախտել բոլոր հնարավոր օրենքները

27/6/2025 11:57

Երեկվա դառը կանխատեսումներս սկսում են իրականություն դառնալ - «իրավապահ» կոչեցյալները գնացել են Շիրակի թեմի առաջնորդարան՝ Միքայել Սրբազանի հետևից. փաստաբան Ռուբեն Մելիքյանն է գրել այս մասին: «Ու արդեն իսկ սկսել են խախտել բոլոր հնարավոր օրենքները՝ օրինակ, թույլ չտալով փաստաբանին ներկա լինել ներսում կատարվող վարութային գործողություններին։ Երկրի ղեկին հայտնված թրքական գործակալը շարունակում է Հայաստանի ապահայկականացումը»,– ընդգծել է նա։