ՈւՂԻՂ. լարված իրավիճակ Մայր Աթոռում

27/6/2025 12:33

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լրագրողների հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ երբեք չի թաքնվել, հիմա էլ չի պատրաստվում թաքնվելու։ «Չեմ ուզում իմ եղբյարների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որեւէ մեկի հետեւում թաքնվում եմ։ Եկել են իմ հետեւից՝ ես կգնամ։ Առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողն ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ էս երկրի համար, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես էս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ եւ չեմ լինի, բայց էն մարդիկ, որոնք էդ խելագարի կամքը կատարում եմ, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ, և հոգեւորականները կհետերեն ինձ»,– ասել է Սրբազանը: