Միքայել Սրբազանը և Կաթողիկոսը վերադարձան Վեհարան
27/6/2025 12:53

Միքայել Սրբազանը մեքենայի մոտից Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան:
Վեհափառը Միքայել Սրբազանին ուղեկցել է իրավապահների մեքենան, Միքայել Սրբազանը ինքնակամ փորձել է նստել մեքենան, բայց հավատացյալները մինչև վերջ թույլ չէին տալիս, որ նա նստի մեքենան:
Այս պահին նոր խմբեր են բերվում Մայր Աթոռ: Ուժայիններին են միացել նաև ոստիկանության զորքերի հատուկ ջոկատի կարմիր և սև բերետավորները։