Միքայել Սրբազանի ինքնազգացողությունը վատացել է

27/6/2025 13:08

Միքայել Սրբազանի ինքնազգացողությունն է վատացել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի հոգևորականներից մեկը։ Նա նշել է, որ Միքայել Սրբազանի ինքնազգացողությունը վատացել է ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանների կողմից հոգևորականներին ու քաղաքացիներին քաշքշելու հետևանքով։ «Ինչպե՞ս կարող է վատ չլինել։ Փորձում էին իրեն դուրս բերել, իրեն աջակցողներն էլ՝ ի դեմս հոգեւորականների ու աշխարհիկ մարդկանց, խոչընդոտում էին, էին թոնղնում, որ հանեն, էդ հրմշտոցից մարդը վատացավ։ Ուշագնացության սահմանի վրա էր։ Հիմա վեհարանում է»,– հայտնել է նա։