Նվեր՝ ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար

27/6/2025 14:04

Իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին,- ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է գրել. «Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է: Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները: Իր իշխանությունը պահելու մոլուցքով տարված` Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը` վերածելով երկիրը բռնապետության: Լարվածության մեջ է պահում երկիրը, մարդկանց թշնամացնում է իրար հետ, լկտի բառապաշարով է խոսում Հայոց Եկեղեցու և նվիրական մեր մյուս արժեքների մասին: Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»,-գրել է Թաթոյանը: