Միքայել Սրբազանը մեկնում է Քննչական կոմիտե
27/6/2025 15:43

Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբան Արա Զոհրաբյանի հետ դուրս է եկել Մայր Աթոռից։ Դրսում հավաքվածները նրան դիմավորել են ծափահարություններով։
Արա Զոհրաբյանը հայտնել է, որ դեռ մեկ ամիս առաջ որոշվել էր, որ այսօր Քահանայաց ժողով պետք է տեղի ունենա Մայր Աթոռում, եւ երբ ասօր ԱԱԾ–ականները եկել են, որ ձերբակալեն Միքայել Սրբազանին, իրենց առաջարկվել է չխոչընդոտել ժողովի աշխատանքը, որից հետո նա կներկայանա ՔԿ։
«Միքայել Սրբազանը համաձայնել է ներկայանալ ՔԿ, սակայն հոգեւորականներին երբ պարզաբանումներ է տվել, իրավապահների մեծ ուժեր են հավաքվել եւ Սրբազանին Մայր Աթոռի տարածքից ձերբակալելու գործողություն առաջացրել է ներկաների վրդովմունքը։
Շատ լավ է, որ բախումներ չեղան։ Ի վերջո, ոստիկանության եւ ԱԱԾ ուժերը նահանջեցին։ Հիմա Միքայել Սրբազանը եւ փաստաբանների խումբը մեկնում ենք ՔԿ ներկայանալու եւ քրեադատավարական գործողություններին մասնակցելու»,– ասել է նա։
Սակայն, քաղաքացիները շրջապատել են Միքայել Սրբազանին և թույլ չեն տալիս նրան ներկայանալ քննչական կոմկիտե։