Շարունակվում են ապօրինություններն ընդդիմադիրների նկատմամբ

27/6/2025 16:15

Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ։ Այս մասին հայտնել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից: «Ժամեր առաջ ապօրինի կերպով բերման են ենթարկել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանին։ Քիչ առաջ Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը»,- նշված է հայտարարության մեջ: