Միքայել Սրբազանը շարժվում է դեպի Երևան
27/6/2025 16:30

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ոտքով շարժվում է դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։ Քաղաքացիները թույլ չէին տալիս, որ նա ինքնակամ ներկայանա Քննչական կոմիտե։ Նրանք փակել էին Մայր Աթոռի դարպասները և փորձում էին կրկին Միքայել Սրբազանին ուղեկցել Վեհարան։ Սակայն Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվում է դեպի Քննչական կոմիտե։
«Ամեն ինչ կարող եմ լինել, բայց փախստական և թաքնվող երբեք չեմ լինի»,- հայտարարել է Սրբազանը: