ՔԿ շենքի մոտից քաղքացիների են բերման ենթարկում
27/6/2025 18:58

Ժամը 17։55-ին Շիրակի թեմի առաջնորդ ՄԻքայել Սրբազանը ժամանել է Քննչական կոմիտե։ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները նրան ուղեկցել են Քննչական կոմիտե։
Շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք մի քանի շարքով պատ կազմած կանգնել են կոմիտեի մուտքի մոտ։
Այնտեղ են նաև մեծաթիվ քաղաքացիներ՝ աջակցելու Սրբազանին, սակայն նրանցից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։
Ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև մարդկանց՝ Էջմիածին-Երևան ավտոմայրուղուց, ովքեր ցանկանում են գնալ Քննչական կոմիտեի մոտ` իրենց աջակցություն հայտնելու Միքայել Սրբազանին։