Պատմության մեջ երբեք նման խայտառակություն չի եղել

27/6/2025 19:03

Մեր ժողովրդի պատմության մեջ երբեք նման խայտառակություն չի եղել։ Փաշինյանը, եկեղեցու, բիզնեսի և սփյուռքի դեմ իր սադրիչ գործողություններով, փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչի վրա հիմնված է մարդկային բնույթը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ։ Դրանում նաև նշվում է. «Սա արվում է նրա համար, որ 2026 թվականի ընտրություններին հայ ժողովրդին իր դարավոր հոգևոր-բարոյական արժեքներով, հպարտությամբ և պատիվով ներկայացնող որևէ ուժ չհասնի։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը և իրավապահ մարմիններին պահպանել երկրի Սահմանադրությունը և չգերազանցել իրենց լիազորությունները։ Հայերը որպես ժողովուրդ գոյատևել են և աշխարհին ներկայացել են որպես բարձր մարդկային ներուժ ունեցող ազգ՝ մեծապես շնորհիվ մեր եկեղեցու և հոգևորականության, որոնք փոխարինել են պետությանը պատմական ամենադժվար ժամանակներում։ Այսօր եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ուս ուսի տված պաշտպանի հին քրիստոնեական Հայ Առաքելական Եկեղեցին, որի զավակներն էին մեր հայրերը, պապերը և նախապապերը։ Որի զավակներն ենք մենք և մեր երեխաները կլինեն՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում»։