Վեհափառն իր խորհրդակցությունները պիտի շարունակի իշխանությունների հետ

27/6/2025 19:05

Վեհափառն իր խորհրդակցությունները պիտի շարունակի Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդություններից առաջը առնել: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայտարարության մեջ: «Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտքի և այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին: Մենք դատապարտում ենք նման քայլերը: Անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը։ Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին՝ ձերբակալությունների արշավը դադարեցնել։ Ներկա բարդ կացությունից դուրս գալու որպես առաջին քայլ Վեհափառ Հայրապետն իր խորհրդակցությունները պիտի շարունակի կուսակցությունների և կազմակերպությունների, բնականաբար, նաև Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդությունների առաջը առնել և հանդարտ մթնոլորտի մեջ հարցերը լուծել: