Մոսկվան ուշի-ուշով հետևում է ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին

27/6/2025 20:39

Մոսկվան ուշի-ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, դրանց թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնում, շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Մոսկվան ուշի-ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, դրանց թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Էջմիածնում գտնվող նրա հոգևոր կենտրոնի շուրջ, - նշել են ՌԴ արտաքին քաղաքական ​​գերատեսչությունում։ - Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։ Անկեղծորեն հետաքրքրված ենք մեր բարեկամ և եղբայրական Հայաստանում կայունության պահպանմամբ, օրենքի գերակայության ապահովմամբ և կայուն զարգացման ապահովմամբ։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործնականում կիրառել ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը, հավատացյալների զգացմունքների նկատմամբ հարգանքը և Հայաստանի ղեկավարության հռչակած կրոնական ազատության սկզբունքները։