Միքայել Սրբազանին մեղադրանք առաջադրվեց

27/6/2025 22:45

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Այս մասին գրել է փաստաբան Արա Զորաբյանը։ «Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները: Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով: Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ»,- գրել է նա։