Իմ անունը մի շահարկեք վարչապետի թեկնածուների շարքում

27/6/2025 23:13

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն արձագանքել է իրեն վարչապետ առաջադրելու առաջարկին։ «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում: Աստված պահապան»,– փոխանցել է նա իր պաշտպանների միջոցով։