Փաշինյանը հիշեց, որ պետք է անցնի քաղաքակիրթ բանավեճի
28/6/2025 13:32

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում գրել է, որ Վեհափառի մասին Նիկոլի հերթական զզվելի գրառումը ֆեյսբուքը հեռացրել է։
Խոսքն այս գրառման մասին է՝ «Կտրիճ Ներսիսյան, այսինքն՝ մնացել եք մի քանի պոռնկաբարո «հոգեւորականների» հույսի՞ն։ Ինչու՞ մինչեւ հիմա կարգալույծ չեն պոռնկության մեջ բացահայտված «Զարեհ քահանա» կոչվածը եւ Սամվել Խաչատրյան կոչվածը, որը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլեւ Ձեր։ Ու բոլորը գիտեն այդ մասին։ Դուք անձամբ գիտեք դրա մասին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել ենք, որ Փաշինյանը գրառում էր արել, որում գրել է, որ այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա։
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը, նշելով Փաշինյանի այս գրառումը, գրել է, որ հենց բլոկվեց գրառումը, հիշեց, որ պետք է անցնի քաղաքակիրթ բանավեճի։