Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

28/6/2025 13:37

Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Պարտականույթունները ժամանակավորապես կատարել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: