Գյումրիում միասնական աղոթք տեղի կունենա

29/6/2025 10:30

Շիրակի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում է բոլորին միասնական աղոթքի՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: «Հունիսի 29-ին՝ ժամը` 17:00-ին, երեկոյան ժամերգության ավարտից հետո Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Սրբազան Հոր: Միասնաբար աղոթենք հանուն արդարության, մեր Սրբազան Հոր ազատության և բոլոր նրանց համար, ովքեր արդարության ձայնը գերադասում են լռությունից»,- ասվում է հաղորդագրությունում։