Երեխա է վրաերթի ենթարկվել

29/6/2025 12:34

Հունիսի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զոլաքար բնակավայրի 5 փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սամվել Վ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 7-ամյա Ա․ Մ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։