Դա Հայաստանի ներքին գործն է․ Պեսկով
29/6/2025 14:42

Դա Հայաստանի ներքին գործն է, ու մենք ոչ մի կերպ չենք ցանկանում խառնվել այդ ներքին գործերին,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է պատասխանել ՌԴ պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ՌԴ-ն Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին։
«Անկասկած, Հայաստանը մեզ շատ բարեկամ երկիր է, ու եկեք չմոռանանք, որ մեզ մոտ մի քանի միլիոն հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, իհարկե, ցավով են հետևում այդ իրադարձություններին»,– մասնավորապես նշել է Պեսկովը։