ԵՄ առաքելության նպատակը իրավիճակի կարգավորման ջանքերին աջակցելն է
30/6/2025 09:22

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին է ներկայացրել առաքելության գործունեությունը և տեղում վերջին զարգացումները։
Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելությունն ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։
Գրառման մեջ նաև նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ջանքերին աջակցելը։