Ավինյանը զգուշացնում է՝ տրանսպորտում չվճարողները կտուգանվեն

30/6/2025 12:18

Հարգելի քաղաքացիներ, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն, թե ինչու այսպես եղավ. այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ԱԺ-ում, որով նախատեսվում է տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,- նշել է նա: