Աջակցում ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին

30/6/2025 13:05

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային: «Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հարցի վերաբերյալ մենք միշտ ընդգծել ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը և խրախուսել ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ,- ասել է Բաղային: