ՀԱՊԿ-ին անդամակցությունն օգուտներ է բերում Հայաստանին
30/6/2025 14:38

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, հայտարարել է, որ դա պետության սուվերեն որոշումն է:
«Սա Հայաստանի բացարձակ ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունն օգուտներ է բերում Հայաստանին, հստակ օգուտներ։ ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։
«Եվ, հավանաբար, այս դեպքերը, երբ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր արդյունավետությունը, ցույց են տալիս, որ երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխգործակցությունն ու համագործակցությունը»,- ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը: