Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Ռամիլ Սաֆարովի եղբորորդիներն են

1/7/2025 21:30

Հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինն իր նոր տեսանյութում հայտնել է, որ Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են։ Նա նաև հայտնել է, որ Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է տվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։ Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալության ժամանակ մահացել են հանցավոր խմբավորման անդամներ՝ Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները։