Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

2/7/2025 09:10

Հուլիսի 2-ին, Ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: «Սուրբ Պատարագը մատուցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: