Իրանը երկարաձգել է թռիչքների արգելքը
2/7/2025 09:19

Իրանի իշխանությունները երկրի հյուսիսային, հարավային և արևմտյան շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել են մինչև հուլիսի 2-ի՝ Երևանի ժամանակով 14:30-ը, հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։
Ըստ երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կայքում զետեղված հայտարարության՝ չվերթները ժամանակավորապես դադարեցվել են, ներառյալ՝ մայրաքաղաքի օդանավակայաններում՝ Մեհրաբադում և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում։
«Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում տեղակայված օդանավակայաններից, դրանց թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից (երկուսն էլ Թեհրանում են) օգտվելուց... (Իրանի) ներսում և դրանից դուրս չվերթների չեղարկումը երկարաձգվել է»,- ասված է Ախավանի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է պաշտոնյան, երկրի կենտրոնական և արևմտյան մասերի օդային տարածքը բաց է մնում միջազգային տարանցիկ չվերթների համար։ Արևելյան շրջանները շարունակում են ընդունել ինչպես տարանցիկ, այնպես էլ ներքին և միջազգային չվերթներ։