Բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են. Զախարովա
2/7/2025 12:21

Ռուսաստանի և Ադրբեջանի համար բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են, և նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին:
Այնուհետև ներքին գործերի նախարարությունը Բաքվում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացիների, որոնք կասկածվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և առցանց խարդախության մեջ: