Պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար. փաստաբան

2/7/2025 12:23

Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար: Մնացածը հեքիաթներ են,- փաստաբան Հովհաննես Խուդոյանն է գրել: «Արդյոք պլանավորված գործողությունները կարող են որակվել որպես ահաբեկչություն: Ոչ, ոչ միայն ահաբեկչության, այլև որևէ այլ հանցանքի տարր չեն պարունակել, որևէ գործողություն պետք է կատարվեր ՕՐԻՆԱԿԱՆ եղանակով: Արդյոք իշխանությունը կարող էր ահաբեկվել այդ ոչ բռնի գործողություններից: Անկասկած, քանի որ պատկերացում ունեն, որ իշխանությունը կորցնելուց հետո պիտի պատասխան տան իրենց բոլոր ստոր հանցանքների համար հայկական դատարանի առաջ»,- գրել է Խուդոյանը: