Տրանսպորտում չվճարելու դեպքում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ընդունվեց

2/7/2025 12:33

62 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: Նախագծով առաջարկվում է տուգանել՝ 3.000 դրամ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում 10.000 դրամ - չվճարելով օգտվելու դեպքում 15.000 դրամ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։