ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

2/7/2025 13:03

ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ ձայներով ընդունեց օրենքի նախագիծը, որը իշխանությանը թույլ կտա կյանքի կոչել ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ՔՊ խմբակցության բացակայող պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Թորոսյանը թողել են կողմ քվեարկություններ: