Երկրաշարժ՝ Թուրքիայում
2/7/2025 16:06

4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, այն զգացվել է Ստամբուլում. այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են արևմտյան Ստամբուլում մոտավորապես ժամը 13:58-ին, ջահերը թեթևակի տատանվել են։
Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա։
Իր հերթին, Քանդիլիի աստղադիտարանը գնահատել է 4.4 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։