Հանդիպում ենք հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին

2/7/2025 18:02

«Սրբազան Պայքար» շարժումը հանդես է եկել կոչով. «Սիրելի հայրենակիցներ, Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ կոչ ենք անում բոլորին հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին մասնակցել Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու)` ի պաշտպանություն ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի կազմակերպվող հավաքին, ապա նաև երթին: Այս պայքարը հանուն արդարության և հանուն Հայաստանի է: Չարիքի իշխանությունը կարծում է, թե իր ապօրինություններով, բռնաճնշումներով, հալածանքներով կարող է լռեցնել հայերին, կոտրել մեր ժողովրդի կամքը: Չե´ն կարող: Չարիքը տապալվելու է: Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր Հայաստանին», Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին: Եվ ուրեմն` հանդիպում ենք հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու)»: