Ավինյանի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց
2/7/2025 18:06

Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվեց. այս մասին հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը․
«Երևանի քաղաքապետը դատարան էր դիմել՝ փորձելով «Դիմադրության» շարժման 2022թ. բողոքի ակցիաների և շտապ հավաքների համար Իշխան Սաղաթելյանին որպես կազմակերպիչ տուգանել մինչև 300.000 դրամ։
Վարչական դատարանը մերժել էր այդ պահանջը, իսկ այժմ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց․ վարչարարական ընթացակարգը եղել է ոչ իրավաչափ։
Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ուղղված Հայաստանում հավաքների ազատության պաշտպանությանն ու քաղաքացիական իրավունքների ամրապնդմանը»։