Փաստաբանն այցելել է Բագրատ Սրբազանին

2/7/2025 23:24

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է. «Հենց նոր դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին։ Հայտնում եմ, որ թե՛ հոգեպես և թե՛ առողջապես շատ լավ էր, իսկ այսօր տարածված լուրերը՝ Սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս օրերի ընթացքում, Սրբազաններից որևէ մեկը՝ անգամ գանգատ չի ունեցել առողջության հետ կապված»։