Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում
3/7/2025 13:48

Երեկ՝ հուլիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի մոտից դանակահարված վիճակում քաղաքացի է տեղաոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա՝ «ձախ վերին վերջույթի նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտրոշոմամբ:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: