Օտար երկրները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով ունեցած խոցելիությունները

3/7/2025 22:15

Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը: «Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգեւորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։ Բայց անձնական կյանքի և օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։ Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։ Ահա և կապը «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև»,-գրել է նա։