Ալեն Սիմոնյանը հատված է հրապարակել Գալստանյանի ու անհայտ անձի խոսակցությունից

3/7/2025 23:53

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել 2025 թվականի փետրվարի 18-ին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և անհայտ տղամարդու խոսակցությունից։ « Տղամարդ․ - Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիր Սամոն չկա՞: Վ.Գալստանյան - Հլը որ չէ, բայց կմիանա: Տղամարդ - 18-ին միացել էին է, դրա համար, բայց մինչև էսօր ինչքան շարժում եղել ա, ոչ մի անգամ չի եղել, որ (մնացած խոսակցությունը լսելի չէ), հատ ու կենտ մարդիկ: Վ.Գալստանյան - Մեր անելիքից կախված, բոլորը վազելով կգան: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։