ՔՊ-ն նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ

3/7/2025 23:55

ՔՊ-ն նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ընդդիմադիր երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցն է: Նախատեսվում է, որ նիստը կկայանա վաղը ժամը 10:00-ին։ Օրակարգում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկումը, որոնք վերաբերում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ ազատությունից զրկելուն, այսինքն՝ կալանավորելուն համաձայնություն տալուն, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելուն։