Կալանավորված անձն ինքնասպան է եղել
4/7/2025 09:26

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հուլիսի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ոստիկանության Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կալանավորված անձը ինքնասպան է եղել։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները և ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։
Պարզվել է, որ ՁՊՎ-ի թիվ 2 խցում, պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, ինքնասպան է եղել ՁՊՎ ընդունված 67-ամյա Արարատ Ա.-ն։
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և կասկածվում էր 14-ամյա երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։