Գլխավոր դատախազն ԱԺ-ում միջնորդություններ է ներկայացնում
4/7/2025 12:14
Ազգային ժողովն այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան. օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցն է, ինչպես նաև նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը։
Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկա։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս պահին ներկայացնում է միջնորդությունները:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի անձեռնմխելիությունից զրկելու` Դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկելու հարցի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը:
Ավելի ուշ ընդդիմությունը վերադարձել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ:
Իսկ Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ԱԺ նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով, ինչի մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ այս անգամ ինքը որևէ ձևով որևէ գրություն չի ստացել, որ Սեյրան Օհանյանը չի մասնակցի նիստին: