Ձերբակալվել է Վահագն Չախալյանը
4/7/2025 12:33

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը:
«Գտնվում է Քննչականի՝ Մազմանյան 5 հասցեում գտնվող մասնաշենքում»,– գրել է նա։
Ավելի ուշ «Արմենպրես»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հաստատել է լուրը.
««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ։
Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով»,- հայտնել է Ավդալյանը։